Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց. ՀՀ դեսպանություն

11 Նոյեմբեր, 2018 13:10
Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց. ՀՀ դեսպանություն

 Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։

Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցիխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։

Նոյեմբերի 10-ինժամը 23:15-ինՎրաստանի ԱԻ դեպարտամենտիօպերատիվ հերթապահից ՀՀ արտակարգիրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացելոր ՎրաստանիՀանրապետության Ախլցխա քաղաքիմոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին