Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Իսակովի պողոտայում

11 Նոյեմբեր, 2018 10:08
Ավտովթար Իսակովի պողոտայում

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 10-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի  (վարորդը տվյալները չի հաջողվել պարզել) եւ «Opel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ Ն. Գ.-ն (ծնված 1996 թ.) եւ Է. Ա.-ն (ծնված 2018 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են «Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել:

 

Լրահոս

Դիտել ավելին