Կարևոր իրադարձություններ

«Ազատ Դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել

10 Նոյեմբեր, 2018 15:06
«Ազատ Դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել

«Ազատ Դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցություններն այսօր ներկայացրել են ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության և համագործակցության ձևաչափը:

Երկու կուսակցությունները ստորագրեցել են համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով:

Հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ՝ կազմելով «Ելք» դաշինք։ Իսկ Երևանու ավագանու ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստանի» հետ «Լույս» դաշինքով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին