Կարևոր իրադարձություններ

Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

10 Նոյեմբեր, 2018 14:52
Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը

Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:

Նրա մահվան մասին հայտնել է նաև նույն սերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանից, ով ֆեյսբուքյան իր էջում դերասանի լուսանկարին կից գրառում է արել:

«Լևոն Մուրադյան: Մեծ մարդ, տաղանդավոր դերասան, ավագ ընկեր: R.I.P. Միշտ մեզ հետ ես», - գրել է դերասանը:

Նախնական տեղեկություններով՝ Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով:

 

Լրահոս

Դիտել ավելին