Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բուժման կուրսը․ «Հրապարակ»

10 Նոյեմբեր, 2018 09:42
Նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող  Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բուժման կուրսը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբան Միհրան Պողոսյանը նաև Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանն է, ում հետ կապված՝ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե երբ նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող Հարությունյանի բուժման կուրսը, նրան խորհուրդ է տալու լավ մտածել՝ արժի՞ Հայաստան գալ արդարադատություն փնտրելու համար։

Հարցին, թե ինչու նման խորհուրդ չի տվել նաև իր մյուս պաշտպանյալին՝ Յուրի Խաչատուրովին, փաստաբանն ասաց, որ, ի տարբերություն Հարությունյանի, Խաչատուրովի նկատմամբ հուլիսին դատարանը գրավն է կիրառել՝ որպես խափանման միջոց, և այս պարագայում, գոնե ազատության մասով, հանգիստ են։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին