Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն ռեյտինգայինով կառաջադրի քաղաքական դեմքերին․ «Ժողովուրդ»

10 Նոյեմբեր, 2018 08:49
 ՀՅԴ-ն ռեյտինգայինով կառաջադրի քաղաքական դեմքերին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի և կհրապարակի կուսակցության համամասնական և վարկանիշային ընտրացուցակները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը և հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու: Մասնավորապես, մի քանի անուններ արդեն հայտնի են:

Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաև Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացուցակը: Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաև նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, որոնք նախորդ ընտրություններում քիչ ձայներ էին ստացել. օրինակ` պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն:

Հատկանշական է, որ ԱԺ այս ընտրություններում բոլոր կուսակցությունները կարծես թե մտադիր են վարկանիշային ընտրակարգով առաջադրել նաև իրենց քաղաքական դեմքերին, որոնք նախկինում ընդգրկված են եղել միայն համամասնական ընտրացուցակներում: Այս քայլին հետևում է նաև ՀՅԴ-ն:

Միայն թե հետաքրքիր է` արդյոք ՀՅԴ-ն, որ այլևս իշխանության մաս չէ, չի վայելում ՀՀԿ հովանավորչությունը, նախկինի նման չունի ԱԺ-ում հայտնվելու դաբրոներ (ինչպես և դաբրոներ չունեն ընտրություններին մասնակից մյուս ուժերը), կկարողանա հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին