Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ «Ժամանակ»

10 Նոյեմբեր, 2018 08:31
ՕԵԿ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը:

Ըստ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ որոշում է կայացվել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին կուսակցությունը կհայտարարի առաջիկայում: Որպես չմասնակցության հիմնական պատճառ նշվելու է ԸՕ փոփոխությունների տապալումը և ռեյտինգային ընտրակարգի պահպանումը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին