Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով․ «Հրապարակ»

10 Նոյեմբեր, 2018 08:08
Տիգրան Ուրիխանյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Եվ քանի որ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու հավակնություն դրսեւորած «Ալյանսը» հայտարարեց, որ նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո այլեւս առանց խոշոր միավորների մասնակցելն անհնարին է դառնում, ամենայն հավանականությամբ, Ուրիխանյանը կառաջադրվի այն ձեւաչափով, ինչպես առաջադրվել է ավանդաբար, այսինքն՝ Ծառուկյանի թիմից՝ ԲՀԿ-ի ցուցակով։ Այս տեղեկությունը չհերքեց նաեւ «Ալյանսի» մեր աղբյուրը՝ նշելով, որ «երկուշաբթի տեղի կունենա կուսակցության արտահերթ հրատապ համագումար, եւ տեղում կարվի հայտարարություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին