Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն՝ 12-ամյա երեխայի մահվան մասին

09 Նոյեմբեր, 2018 16:38
Քննչական կոմիտեն՝ 12-ամյա երեխայի մահվան մասին

Վանաձորի 12-ամյա տղայի մահվան հետ կապված քննչական կոմիտեում այս պահի դրությամբ քրեական գործ դեռ չկա հարուցված: Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը:

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, այսօր՝ նոյեմբերի 9-ին,  հայտնաբերվել էր 3 օր առաջ որպես  անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Երեխան ուներ աուտիզմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին