Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարությունը՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանից երեխա որդեգրելու մասին

09 Նոյեմբեր, 2018 14:31
Արդարադատության նախարարությունը՝ Քիմ Քարդաշյանի Հայաստանից երեխա որդեգրելու մասին

Mirror պարբերականը հայտնել էր, որ Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանում տղա երեխա որդեգրել: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- գրել էր պարբերականը:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց.

 «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև որդեգրումներն իրականցվում են բացառապես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակում: Նշված Կոնվենցիան սահմանել է միջպետական որդեգրման բոլոր ընթացակարգերը, այդ թվում նաև երեխա որդեգրելու համար դիմումներ ներկայացնելու կարգերը, երեխա և ընտանիք համադրման գործընթացը: Կոնվենցիայի շրջանակներում գործող կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը, որը մինչ այսօր ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Ք.Ուեստի՝ Կոնվենցիայի շրջանակներում համապատասխան ներկայացված դիմումը՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու համար: Մեր ԱՄՆ կոլեգաներից նման դիմում ստանալու դեպքում դրան կտրվի Կոնվենցիաին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք»:

Հիշեցնենք, որ պարբերականի փոխանցմամբ, անհայտ աղբյուն  հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրում: «Քիմը շատ է սիրում հորը և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա: Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:

 

Լրահոս

Դիտել ավելին