Կարևոր իրադարձություններ

Վարուժան Ավետիսյանը՝ Փաշինյանին զգուշացում ուղարկելու մասին

09 Նոյեմբեր, 2018 11:20
Վարուժան Ավետիսյանը՝ Փաշինյանին զգուշացում ուղարկելու մասին

«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել այն, ինչ իրենց մասին ասել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Թերթի փոխանցմամբ՝ Վարուժան Ավետիսյանի բավականին կոպիտ հրապարակային խոսքից զատ, նույն «ծռերը» նաև Նիկոլ Փաշինյանին են փոխանցել, որ եթե Օսիպյանը երկար մնա ոստիկանապետի պաշտոնին, ապա դա հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը Shabat.am-ի հետ զրույցում հերքեց լուրը.

«Դա կեղծ տեղեկություն է ՝մենք այդպիսի զգուշացում չենք արել: Մենք ընդամենը հորդորել են, որ Փաշինյանը պետք Օսիպյանի նման պաշտոնյաներից ձերբազատվի»

 

Լրահոս

Դիտել ավելին