Կարևոր իրադարձություններ

Կառավարության 1-ին մասնաշենքի մոտ կինը սպառնում է վնասել իրեն

09 Նոյեմբեր, 2018 10:34
Կառավարության 1-ին մասնաշենքի մոտ կինը սպառնում է վնասել իրեն

Նոյեմբերի 8-ին` ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Է. Մ.-ն (ծնված 1960 թ.) գտնվել է հուզված, լարված և հոգեպես անկայուն վիճակում:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ Է. Մ.-ն վերադարձել է տուն:

 

Լրահոս

Դիտել ավելին