Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ո՞ր երկրի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Ժողովուրդ»

09 Նոյեմբեր, 2018 09:29
Ո՞ր երկրի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ կողմից ետ կանչելուց հետո Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը: Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը, իսկ ՌԴ-ն, որի տեսակետը ՀԱՊԿ-ում վճռորոշ նշանակություն ունի, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել:

Ամեն դեպքում, այդ կառույցում որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, և եթե որևէ մեկը որևէ տարբերակի վրա վետո դնի, ապա որոշում չի կայացվի:

Մինչ այդ նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով»:

Ու քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետևաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, սակայն այստեղ առկա են նաև քաղաքական նյուանսներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին