Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«ՔՊ» վարչության քննարկումներից մեկի ժամանակ կառավարական հատվածը խնդիր է դրել․ «Հրապարակ»

09 Նոյեմբեր, 2018 08:30
«ՔՊ» վարչության քննարկումներից մեկի ժամանակ կառավարական հատվածը խնդիր է դրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին «ՔՊ» վարչության քննարկումներից մեկի ժամանակ կառավարական հատվածը խնդիր է դրել, որ «Իմ քայլի» համամասնական ցուցակը կազմելիս միանգամից ամրագրվի, թե ովքեր են մնալու կառավարությունում, ովքեր են լինելու փոխվարչապետ, ովքեր՝ նախարար, ովքեր՝ ԱԺ նախագահ եւ տեղակալներ։ Այլ կերպ ասած՝ ապագա իշխանությունն ուրվագծվի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել այդ մոտեցմանը։ Այդպե՞ս է՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին։ «Ոչ, լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ բոլորն անխտիր մասնակցելու են ընտրություններին, ընդհուպ մինչեւ մարզպետներ, համայնքապետեր, ընդ որում՝ ռեյտինգային ընտրակարգով, ցուցաբերած արդյունքներով։ Հետագայում կորոշվի, թե ինչ կաբինետ է ձեւավորվելու»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին