Կարևոր իրադարձություններ

Քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ ապագա խորհրդարանը նման չի լինելու նախորդին․ «Հրապարակ»

09 Նոյեմբեր, 2018 08:10
Քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ ապագա խորհրդարանը նման չի լինելու նախորդին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքական շրջանակներում կասկած չունեն, որ ապագա խորհրդարանը նման չի լինելու նախորդին՝ 105 պատգամավոր, այլ շատ ավելի մեծաքանակ է լինելու։ Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ ֆիքսված չէ պատգամավորների քանակը, այն «լողացող» է։ Եթե, օրինակ, «ՔՊ»-ն ստանա 90 տոկոս ձայն, ապա ԱԺ անցած մյուս ուժերի տոկոսները պետք է բարձրացնեն այնքան, որ ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում դառնա 30 տոկոս։ Հարցը կանոնակարգվում է ԸՕ 96-րդ հոդվածի 2-րդ կետով․ «Եթե որեւէ կուսակցություն․․․ ստացել է մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի ԱԺ մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին