Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս և ինչու՞ ֆեյքերը սկսեցին ապատեղեկատվություն տարածել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ

08 Նոյեմբեր, 2018 22:52
Ինչպե՞ս  և ինչու՞ ֆեյքերը սկսեցին ապատեղեկատվություն տարածել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ

 Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո  նոր իշխանությունները սկսեցին պայքարել արմատացած կոռուպցիայի դեմ։

 Տարբեր ոլորտների  ղեկավարների դեմ սկսվեց ապատեղեկատվության տարածում՝ ոչ միայն աշխատանքային գործունեության, այլև՝ անձնական կյանքի վերաբերյալ։

Ֆեյքերի  միջոցով ապատեղեկատվության տարածումը հասավ մինչև անձնական տիրույթ։

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ հայտարարեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն՝ Արա Մինասյանի կատարած չարաշահումների մասին, և նրան աշխատանքից ազատեց, սկսվեց ֆեյքերի աշխատանքը։

  Ֆեյքերը փնտրում  ու տարածում էին Արսեն Թորոսյանի`գրառումները։ Թորոսյանը դեմ էր ծխելուն, կողմ էր երեխաներին պատվաստելուն։ Չնայած այն հանգամանքին, որ նրան քննադատում էին, նախարարը ներողություն խնդրեց իր արտահայտած մտքերի համար։

Հրապարակում եղավ, որ առողջապահության ոլորտի ղեկավարն աթեիստ է։  Արսեն Թորոսյանը՝ չհերքեց այդ ինֆորմացիան, ասելով․  «Բոլոր հնարավոր առիթներով հայտարարել եմ աթեիստ լինելուս մասին, սակայն մինչ օրս բացահայտ վատ, թշնամական կամ նսեմացնող վերաբերմունքի չեմ արժանացել»:

Նախարարի վարկանիշի վրա ազդեցություն ունեցավ պապիլոմա վիրուսի դեմ պայքարի թեման։ Նախարարի անունից ֆեյք օգտատերերը հնչեցրեցին այնպիսի խոսքեր, որոնք Արսեն Թորոսյանը երբեք չէր ասել։ Politik.am կայքը ապատեղեկատվություն տարածեց, իբրև թե Թորոսյանն ասել է, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է։ Սակայն իրականում նա  նման արտահայտություն չէր արել: 

Արսեն Թորոսյանը թերևս նախարարներից  միակն էր ում  փորձում էին խոցելի դարձնել և վարկաբեկել թե՛ իր ղեկավարած կառույցը, թե՛ իրեն։

 Համացանցում լույսի արագությամբ տարածվեց, թե Թորոսյանը  զինվորական ծառայությունից  ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով։ Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ծառայել է Արցախի գլխավոր շտաբում, հերթապահել է Ապրիլյան պատերազմի օրերին։ Նախարարը հրապարակեց նաև բժշկական տեղեկանք, ըստ որի՝ զորակոչվելուց 10 ամիս անց նա ազատվել է ծառայությունից  երիկամային հիվանդության պատճառով և ցուցադրեց այն դեղը, որն ինքը ընդունում է ամեն օր։

Այս հայտարարությունից անմիջապես հետո՝ հենց հաջորդ օրը, հայկական թերթերից մեկը գրեց, մի հոդված․ Նախարար, որն աշխատում է դեղեր խմելով․ կարո՞ղ է Արսեն Թորոսյանը գերծանրաբեռնված աշխատել այդ պայմաններում։ Հոդվածում մասնավորապես մեջբերվել էր Արսեն Թորոսյանի ասուլիսից որոշ մանրամասներ, ապա երկու պարբերությամբ կրկին փորձել էին խոցել նախարարին․

Թերթը գրել էր․ Իհարկե, մեզանից որեւէ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից: Բայց եթե նախարարը զինծառայությունից ազատվել է հիվանդության սրացման պատճառով, ավելին՝ հայտարարում է, թե ինքն այսօր էլ դեղամիջոցներ է օգտագործում, հարց է առաջանում՝ արդյոք նա կարո՞ղ է լիարժեք կիրառել կառավարության անդամի պարտականությունները:

Ի վերջո, Արսեն Թորոսյանը նախարար է, իսկ նախարարի պաշտոնը ենթադրում է գերծանրաբեռնված աշխատանք, իսկ դրա համար պետք է առողջական վիճակը թույլ տա: Իսկապես մտահոգիչ է»։

Նույն ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյան ասաց, թե հայկական լրատվական կայքերից մեկը՝ news.am-ը, նախարարի հոր մասին նյութ է հրապարակել և գովազդ միացրել ֆեյսբուք սոցիալական ցանցում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին