Կարևոր իրադարձություններ

Եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության գլխավոր տնօրեն

08 Նոյեմբեր, 2018 23:26
Եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության գլխավոր տնօրեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց տեսակետ հայտնել՝ հնարավո՞ր է գազի գինն իջեցնել, թե ոչ:

«Դուք գիտեք, որ ամեն ինչ լինում է տարեվերջին: Լիքը խնդիրներ կան լուծելու, Վրաստանի տարածքով տեղափոխման հետ կապված հարցադրումները, գազի գնի հարցերը, մարժան կնայեն, հիմնավորվածությունները կհասկանան և կխոսենք»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքով՝ ֆինանսները չեն բավարարում համակարգը շահագործելու համար և, եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի:

Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայել, որպեսզի իջեցնենք, դա մոտեցում է, պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք,- հավելեց Թադևոսյանը:

Միաժամանակ, ընկերության ղեկավարը նշեց, որ աշխատակիցների միջին աշխատավարձը 227 հազար դրամ է, և բանվոր, թե ղեկավար, բոլորը ձգտում են ընդունվել աշխատանքի:

Հարցին՝ եթե այդքան շահավետ է աշխատելը «Գազպրոմ Արմենիայում», ինչո՞ւ է համակարգը քայքայվում, Հ.Թադևոսյանը պատասխանեց, թե աշխատավարձերն առանձին դրույթ են, համակարգը պահպանելու համար անհրաժեշտ ներդրումներն այլ դրույթ է:

 Ընկերությունում բանվորը ստանում է 336 հազար, որի 50% հավելումը ստանում է մայր ընկերությունից՝ «Գազպրոմից»,- ընդգծեց Հրանտ Թադևոսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին