Կարևոր իրադարձություններ

Չէ՞ որ ես մարդ եմ, ոչ թե մարդասպան. Հրաչյա Հարությունյան

08 Նոյեմբեր, 2018 22:47
Չէ՞ որ ես մարդ եմ, ոչ թե մարդասպան. Հրաչյա Հարությունյան

Համաներման արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված Հրաչյա Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական Russia Today լրատվականին: Հիշեցնենք, որ նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ 2017-ին տեղափոխվել էր Հայաստան՝ պատժի մնացած մասը այստեղ կրելու համար:

«Հարցնում եք արդյո՞ք ուրախ եմ համաներման համար: Չգիտեմ՝ ինչպես պատասխանեմ: Ինձ համար շատ ծանր է: Մեծ թվով մարդիկ մահացան, ես մինչև հիմա անընդհատ հիշում եմ նրանց մասին: Չէ՞ որ ես մարդ եմ, ոչ թե մարդասպան»,- պատասխանել է Հարությունյանը Russia Today-ի հարցին:

Նշենք նաև որ 2013 թվականին Պոդոլսկում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

Հրաչյա Հարությունյանը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում նաև հերքել է այն լուրը, թե ինքը Հայաստանում վարորդ է աշխատում, նաև տեղեկացրել է, որ Ռուսաստան վերադառնալու ցանկություն չունի:

 

Լրահոս

Դիտել ավելին