Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կզրկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

08 Նոյեմբեր, 2018 22:28
Հայաստանը կզրկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար` չնայած այդ պաշտոնը պահպանելու Հայաստանի ջանքերին, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչ:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի բացման ժամանակ ասաց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, այս հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

«Մենք բախում ունեցանք, քանի որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) գլխավոր քարտուղարն էր և հետ է կանչվել: Ես չեմ ուզում խոսել պատճառների մասին, դա հայկական կողմի գործն է: Ըստ ռուսական այբուբենի՝ Հայաստանին հաջորդում է Բելառուսը, և մենք հիմա պայմանավորվեցինք: Իհարկե, Հայաստանը ցանկանում է երկարաձգում, բայց բոլոր պետությունների ղեկավարներն ասացին, որ մնացել է մեկ տարի, նա նույնիսկ չի հասցնի շրջել այդ երկրներով, հետևաբար, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից:

Դեկտեմբերի 6-ին մենք հանդիպելու ենք Սանկտ Պետերբուրգում, այնտեղ մենք վերջնականապես կորոշենք»,- ասել է Նազարբաևը:

 

Լրահոս

Դիտել ավելին