Կարևոր իրադարձություններ

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

08 Նոյեմբեր, 2018 17:00
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Աստանայում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բացելով նիստը ասել է․  «Նիստի ընթացքում կլսենք ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվությունը, ամփոփվելու են 2018թ. ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության արդյունքները, քննարկվելու են մեր երկրներում հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերը: Ղրղզական կողմը կներկայացնի ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթությունները, քանի որ նախագահությունն անցնում է այդ երկրին»,-ասել է Նազարբաևը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին