Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանն ու Արայիկ Գրիգորյանը չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին. Շարմազանով

08 Նոյեմբեր, 2018 14:50
Սամվել Ալեքսանյանն ու Արայիկ Գրիգորյանը չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարեն Կարապետյանի, Արայիկ Գրիգորյանի և խմբակցությունը լքած Սամվել Ալեքսանյանի՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերլալ հարցին:

«Հայկական ժամանակը»-ի փոխանցմամբ ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ դա մտահոգիչ չէ ՀՀԿ-ի համար:

«Եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է 50+1 հավաքի, ուրեմն խնդիր է, եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է լինի 2-րդ ուժը, ապա խնդիր չէ:

ՀՀԿ-ն այսօր ունի լուրջ ներուժ, որ Նիկոլ Փաշինյանից հետո պետք է լինի երկրորդ ուժը: Մեր պայքարը դրա համար է, որ մենք լինենք 2-րդ բևեռը խորհրդարանում»,- ասել է Շարմազանովը:

 

Լրահոս

Դիտել ավելին