Կարևոր իրադարձություններ

Որքան ձայն Ալավերդիից եմ բերելու, դրանից ավելի շատ՝ Կիրովականից. Է. Շարմազանով

08 Նոյեմբեր, 2018 14:20
Որքան ձայն Ալավերդիից եմ բերելու, դրանից ավելի շատ՝ Կիրովականից. Է. Շարմազանով

Որքան ձայն Ալավերդիից եմ բերելու, դրանից ավելի շատ Կիրովականից եմ բերելու,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին ,թե արդյոք ճիշտ է, այն ,որ Ալավերդիում դադարեցվել են պղնձաձուլական գործարանի աշխատանքները, որպեսզի դուք կարողանաք նախընտրական ելությներ ունենալ և պատնանշել կառավարությանը,- Շարմազանովը պատասխանեց.

«Ալավերդիում, ես բացի իմ հայրական տնից, անգամ ավտոտնակ չունեմ: Ես Ալավերդիից եղել եմ, կամ ու կմնամ, բայց իմ հույսը միայն Ալավերդին չի»:

Իր խոսքում Շարմազանովը հիշեցրեց. «Ես Ալավերդիի պատիվը պահել եմ, երբ «Ինչ, որտեղ, երբ» խաղում Հայաստանի չեմպիոն էի ու Ալավերդիին դարձրել էիինտելոկտուալ թիմ, որը Երևանի թիմին հաղթում էր երեք տարի անընդմեջ: Ֆուտբոլի բնագավառում ևս, երբ լուսահոգի Յուրա Վարդանյանը մարզիկների տանում էր Ալավերդի և կյանքը աշխույժացնում էր այնտեղ, մենք աշխատել ենք ամենօրյա ռեժիմով: Ես Ալավերդիում թշնամիներ չունեմ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Եզրափակելով իր խոսքը Էդուարդ Շարմազանովը ընդգծեց՝ այնքան ձայն կբերեմ, որքան կամենան Աստված և ժողովուրդը, բայց հաստատ այնքան ձայն կլինի, որ իմ ընկեր Էդմոն Մարուքյանը հաճելիորեն կզարմանա:

 

Լրահոս

Դիտել ավելին