Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Երբ ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ-ի ընտրացուցակի մասին

08 Նոյեմբեր, 2018 14:16
Երբ ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ-ի ընտրացուցակի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում: Այս մասին Արայիկ Հարությունյանը նշել է այսօր ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

«Երբ քարոզարշավի տրամաբանությունը վերջնական որոշենք, այդ ժամանակ մանրամասներ կներկայացնենք: Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո առիթ եմ ունեցել անդրադառնալու ռեյտինգայինի թեկնածուների խնդրին»,-  ասել է  Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կարո՞ղ է լինել ՔՊ-ի ցուցակում, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը նման տեղեկություններ չունի:

«Երբ ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա: Ինչո՞ւ պետք է դուր գա, որովհետև այն սկզբունքները, որոնք դրված են ձևավորման հիմքում, այն է՝ մարդը պետք է ունենա քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, դրանք կիրառելու կարողություն, կարևոր են:  Ցուցակի հետ կապված քննարկումները շարունակվում են»,-ասել է Արայիկ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ՔՊ-ի ցուցակում լրագրողներ կա՞ն, Արայիկ Հարությունյանը նշել է, որ չի մտաբերում:

Թե ով կլինի ընդդիմություն, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ժողովուրդը ընտրությունների արդյունքում կձևավորի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Նա ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին