Կարևոր իրադարձություններ

«Պատիվ ունեմ» ծրագրում ներգրավվածները կծառայեն մեկ տարի պակաս

08 Նոյեմբեր, 2018 14:08
«Պատիվ ունեմ» ծրագրում ներգրավվածները  կծառայեն մեկ տարի պակաս

Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պատիվ ունեմ» ծրագրում

27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն վերադառնում Հայաստան` քրեական հետապնդումից խուսափելով, կարող են վերադառնալ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Նման որոշում այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում` երկարացնելով նախկինում սահմանված ժամկետը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ կատարեց «Պատիվ ունեմ» ծրագրում:

Այս որոշման շնորհիվ ծրագրում ներգրավվածները կծառայեն մեկ տարի պակաս: Եթե ներկա օրենքով սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է 5 տարի ծառայեն, ապա ընդունված փոփոխությամբ առաջարկվում է ծառայության ժամկետ սահմանել 4 տարին և հետադարձ ուժ տալ այս իրավակարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին