Կարևոր իրադարձություններ

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին կտրվի գումար՝ բնակարան գնալու համար

08 Նոյեմբեր, 2018 13:51
Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին կտրվի գումար՝ բնակարան գնալու համար

ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զին­ծա­ռա­յողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:

«Նախատեսվում է զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զին­ծա­ռա­յողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրա­կա­նա­ցման համար անհատույց ֆի­նան­սա­­կան աջակցության տրամադրել սե­փա­կանության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռ­ք ­­բերելու նպա­տա­­կով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ծրագրով նախատեսված 500 մլն դրամ հատ­­­­կացումների շրջանակներում Երևան քաղաքումիրականացվել է 75 մլն 195 հազար դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում ևնախատեսվում է իրականացնել 424 մլն 805 հազար դրամ արժեքով 55 ըն­տա­նիքներիանհատույց պետական ֆինանսական աջակ­ցության գծով բնա­կա­րան­­ների գնմանվկայագրերի տրամադրում:

 

Լրահոս

Դիտել ավելին