Կարևոր իրադարձություններ

Գաջի գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

08 Նոյեմբեր, 2018 13:25
Գաջի գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

Նոյեմբերի 8-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 հասցեում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի մոտակայքում այրվում է «Mercedes 280E» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Հ.) շարժիչն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:53-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին