Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

08 Նոյեմբեր, 2018 13:03
Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երեկ ոստիկանությունը  հայտարարություն տարածեց, որ Վանաձոր քաղաքում 12- ամյա  երեխա է կորել և արդեն երկրորդ օրն է, նրան գտնել չի հաջողվում: Ոստիկանությանը միացավ նաև ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Shabat.am  լրատվականը  այսօր կապ հաստատեց ԱԻՆ մամուլի ծառայություն՝  ճշտելու կորած երեխայի որոնողական աշխատանքների մանրամասները:  ԱԻՆ մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ այսօր առավոտյան ժամը 9.00-ից վերսկսվել են երեկ երեկոյան դադարեցված որոնողափրկարարական աշխատանքները:

«Ոստիկանության աշխատակիցների հետ աշխատում են նաև ԱԻՆ փրկարարները, նրանց միացել են մի խումբ կամավորներ, որոնք օգնում են գտնել երեխային: Այս պահին, ցավոք, այլ նորություն չկա, դեռ չեն գտել երեխային»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ապրում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին