Կարևոր իրադարձություններ

Ջրվեժի կամրջի մոտակայքում միմյանց են բախվել 3 մեքենաներ

08 Նոյեմբեր, 2018 10:39
Ջրվեժի կամրջի մոտակայքում միմյանց են բախվել 3 մեքենաներ

Նոյեմբերի 7-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հովհաննես Թևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են Nissan March մակնիշի (վարորդը Ա. Ա., ծնված 1995 թ.), Mercedes C180 մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին