Կարևոր իրադարձություններ

Թալանել են «Արդշինբանկ»-ի բաժնի պետի ավտոմեքենան

07 Նոյեմբեր, 2018 23:14
Թալանել են «Արդշինբանկ»-ի բաժնի պետի ավտոմեքենան

Նոյեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Կատարինա Ստեփանյանից, ով հայտնել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 6-ի ժամը 08:30-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք իրենց շենքի՝ Տպագրիչների փողոցի 13 շենքի բակում կոտրել են իր ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը, կարևոր փաստաթղթեր, գումար: Գողը կամ գողերը ավտոմեքենայից տարել են նաև մագնիտոֆոնն ու կոշիկները:

Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին