Կարևոր իրադարձություններ

Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են

07 Նոյեմբեր, 2018 22:31
Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են

ԱԻՆ փրկարար ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները:

Այս մասին հայտնել է ԱԻՆ լրատվական ծառայությունը, ըստ որի ՝ ժամը 18:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության ՄՎ աշխատակիցներ և կորած քաղաքացու հարազատներ:

 

Լրահոս

Դիտել ավելին