Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք երեկվա սևերը այսօրվա ճերմակները չեն. Հրանուշ Խառատյան

07 Նոյեմբեր, 2018 21:50
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
Արդյո՞ք երեկվա սևերը այսօրվա ճերմակները չեն. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀԿ-ի «սևերն» ու «սպիտակները»

ՀՀԿ-ի խոսնակներն այնքան գործածեցին «կարգին ՀՀԿ-ականներ» կապակցությունը, որ ակամա, գուցե նաև միտումնավոր, ՀՀԿ-ն ներսից վերածեցին սևերի և սպիտակների: «Կարգինները», բնականաբար, սպիտակներն են: Պետք է ենթադրել, որ ընտրություններին նրանք կներկյացնեն կարգինների՝ «սպիտակ ՀՀԿ-ականների» ցուցակ, որով հանրությանը շանս կտան հասկանալու սևերի և սպիտակների բաժանման ՀՀԿ սկզբունքը՝ հարց թողնելով, թե երբվանի՞ց է այս սկզբունքը գործում, և արդյո՞ք երեկվա սևերը այսօրվա ճերմակները չեն: Կամ, գուցե, ընդհակառակն, երեկվա սպիտակները այսօրվա սևերն են: Հիմա սրանցից ո՞ր խումբն է ժառանգելու ՀՀԿ-ի քաղաքական, ո՞րը՝ բարոյական արժեհամակարգը: Կամ գուցե սրանք համաձուլվածքի անքակտելի մասե՞ր են, որոնք պահում էին համաձուլվածքի հավասարակշռությունը, և հիմա մեկի կամ մյուսի նվազումը կփոխի՞ հավասարակաշռությունը՝ ՀՀԿ-ին, հուսանք, բոլորովին այլ որակ հաղորդելով»:

 

Լրահոս

Դիտել ավելին