Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան

07 Նոյեմբեր, 2018 19:09
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան:

«Նոյեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրության տեքստում:

 

Լրահոս

Դիտել ավելին