Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործությունների 37 դեպք

07 Նոյեմբեր, 2018 18:16
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործությունների 37 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։

Բացահատվել է՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 4, փաստաթղթի կեղծման 3, անձի առևանգման և կաշառակերության 2-ական, բռնաբարության, բնակարանային գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանի ապօրինի հատման փորձի ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, ապօրինի ծառահատման, ծեծի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին