Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է վթարի հետևանքով մահացած զինծառայող Դավիթը

07 Նոյեմբեր, 2018 17:35
Ո՞վ է վթարի հետևանքով մահացած զինծառայող Դավիթը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին: ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ: 

Զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում: Մահացած զինծառայող Դավիթ Մելքոնյան ծնվել է  Թալինի Ներքին Բազմաբերդ համայնքում, 1998թ.,  բանակ է զորակոչվել  2017թվականին 1-ին զորակոչով՝ ծառայում էր Գորիսի N զորամասում:

Ներքին Բազմաբերդ համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց.

«Ընտանիքում կան 3 եղբայր , 2 եղբայրները ծառայության մեջ էին, Դավիթը Գորիսում էր ծառայում, իսկ Գարունը՝ մյուս եղբայրը, Մատաղիսում: Դավիթն ունի միջնակարգ կրթություն՝ դպրոցն ավարտելուց հետո գնացել էր բանակ: Ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ: Հայրը միշտ արտագնա աշխատանքի է մեկնում, այս ամռանն էր եկել՝  մեծ որդու հետ Երևանում շինարարություն են անում: Մայրը չի աշխատում»,- հավելեց համայնքապետը:

Նորեյանի խոսքով՝ ընտանքի անդամները դեռևս տեղյակ չեն որդու մահվան մասին․«Ես հիմա իրենց տանից մի փոքր այն կողմ եմ գտնվում՝ մայրը լվացքը է անում: Զանգել են հոր աշխատավայր,  որպեսզի տուն ուղարկեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին