Կարևոր իրադարձություններ

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան

07 Նոյեմբեր, 2018 17:17
Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան

«Առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձերի համար տրվող բյուջեն նախատեսվում է 2019 թվականին ավելացնել»- այս մասին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Մենք այս տարի ևս բարձրացրել ենք աշխատավարձերը: Դրանք մեր բյուջեից տրվող միջոցներն են Հայաստանի բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների անձնակազմին»,-ասաել է Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման նպատակներից մեկն այն է, որ  բժիշկներն այցելուներից չակնկալեն այլ եկամուտներ: Նրա կարծիքով՝ բուժաշխատողների գոհունակությունն ուղղակիորեն ազդում է բուժօգնության որակի վրա:

Բժշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը 2018-ի 178 000 հազար դրամի փոխարեն սահմանվել է 240 000 դրամ, բուժքույրերի համար սահմանվել է 120 000 դրամ, իսկ կրտսեր աշխատակազմի համար 2018-ի 80 000 դրամի փոխարեն՝ 100 000 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին