Կարևոր իրադարձություններ

Վիրավոր զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության

07 Նոյեմբեր, 2018 17:02
Վիրավոր զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության

Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում բուժկենտրոնի փոխտնօրեն Լևոն Հայրապետյանն ասաց, որ վիրավոր զինծառայողները հիմա հետազոտման փուլ են անցնում: «Նրանք հիմնականում ստացել են կոտրվածքներ, հոդախախտեր, արտաքին վնասվածքներ: Նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատվում է միջին ծանրության: Ծայրահեղ ծանր դեպքեր այս պահին չկան»,-նշեց նա:

Վիրավորների մի մասը տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ:

 

Լրահոս

Դիտել ավելին