Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում կալանավորն ինքնասպանության երկու փորձ է կատարել

07 Նոյեմբեր, 2018 16:20
Մեկ օրում կալանավորն ինքնասպանության երկու փորձ է կատարել

Լոռու մարզում, նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ 

Sahabat.am-ի հետ զրույցում Քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ասաց.

«Կալանավորը՝ 27- ամյա Գոռ Մանուչարյանը,  ինքնասպանություն գործելու նպատակով առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում իր խցում դեռևս անհայտ առարկայով կատարել է ինքնավնասում, իսկ 11։30-ի սահմաններում սավանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել։ Ինքնասպանությունը կանխվել է քրեկատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից»։ Գոռ Մանուչարյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանադանոց՝ ցուցաբերվել է բուժօգնություն, նորից վերադարձրել են քրեակատարողական հիմնարկ: Նա այժմ գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ: 

Հարցին՝ ի՞նչ պատաճառով է կալանավորն այդ քայլը կատարել, Նավիկյանը պատասխանեց.

«Նախնական տվյալներով կալանվորն այդ քայլին գնացել՝ է իր քրեական գործի համար՝ նա մեղադրվում է 175 հոտվածով՝ ավազակություն մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին