Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում կպահպանվի նույնությամբ

07 Նոյեմբեր, 2018 15:43
Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում կպահպանվի նույնությամբ

ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:

«2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 000 դրամ: Հաջորդ տարվա բյուջեով աշխատանքային կենսաթոշակներ միջոցառմամբ նախատեսվում է 222 մլրդ 863 մլն 900 հազար դրամի չափով ծախս: 2018-ին այն կազմել է 210 մլրդ 470 մլն 900 հազար դրամ»,-նշեց Մանուկյանը:

Կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով ծախսը 2019-ին նախատեսվում է  56 մլրդ 779 մլն 600 հազար դրամ, աճը,  2018-ի համեմատ, կկազմի 14 մլրդ 146 մլն 600 հազար դրամ: Փոխնախարարը դա պայմանավորեց շահառուների թվաքանակի աճով, նաև պետական մասնակցության համամասնության տրամադրմամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին