Կարևոր իրադարձություններ

Թորոսյանը՝ հիվանդանոցներում կատարված չարաշահումների մասին

07 Նոյեմբեր, 2018 13:42
Թորոսյանը՝ հիվանդանոցներում կատարված չարաշահումների մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, խոսելով նախարարության կողմից ԲԿ -ներում իրականացվող ստուգումների մասին, ասաց, որ այժմ  ստուգումներ ընթանում են խոշոր հիմնարկներից Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում և «Արմենիա» ԲԿ-ում:  

«Ստուգվում է ամեն ինչ՝ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններ, փաստաթղթավորում, վճարումներ, ֆինանսավորում»,- ասաց նա:

Թորոսյանը հավաստիացրեց, որ ստուգումները շարունակական բնույթ են կրելու.

«Չարաշահումներ եղել են, բայց այսուհետ չպետք է լինեն»:

Անդրադառնալով դեղերի շուկային՝ Ա.Թորոսյանը վստահերցեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարը շարունակվում է և ՀՀ դեղատներում վաճառվող «Անալգինը» ոչնչով չի տարբերվում Թբիլիսիի դեղատներում վաճառվող «Անալգինից»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին