Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը չի առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում

07 Նոյեմբեր, 2018 13:29
Արա Բաբլոյանը չի առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում

 Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ –ն պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, իսկ ահա հարցին, թե ինչպես է գնահատորմ ՀՀԿ –ի շանսերը, Բաբլոյանը դժվարացավ պատասխանել։

Բաբլոյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է կուսակցության մեջ բարեփոխումներ իրականացնել և ավելի ճիշտ մոտեցումներ դրսևորել:

Նա հիշեց, որ ՀՀԿ-ին անդամակցել է 2012թ., որովհետև կուսակցությունը մենաշնորհների դեմ պայքարի ուղու վրա էր, թեև ոչ կուսակցական կարգավիճակում կառավարության անդամ է եղել դեռ 1991 թվականից.

«Ես արդեն Ազգային ժողովում էի, որ մտա կուսակցություն: Այսինքն՝ ես կուսակցություն մտա ոչ թե դրա համար, որպեսզի ինչ-որ պաշտոն գրավեմ, և դուք համոզվեցիք, որ ինձ համար պաշտոնը ոչ թե նրա համար էր, որ ցույց տամ, թե Արա Բաբլոյանը պաշտոն ունի, այլ կարողանա Արա Բաբլոյանը ծրագրերը ճիշտ ձևով առաջ տանել»:

Բաբլոյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն ընդդիմություն կդառնա այն ժամանակ, երբ կլինի փոքրամասնություն, և պետք է ընտրություններն ավարտվեն, դրանից հետո կորոշվի՝ ով կինի իշխանություն, ով ընդդիմություն:

Ա. Բաբլոյանը նշեց, որ ինքն ու իր որդին չեն առաջադրվելու առաջիկա ընտրություններում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին