Կարևոր իրադարձություններ

«Չի ստացվելու այնպես, որ հիվանդանոցներն անհավասար պայմաններում են լինելու պետպատվեր ստանալու հարցում»․ Արսեն Թորոսյան

07 Նոյեմբեր, 2018 12:54
«Չի ստացվելու այնպես, որ հիվանդանոցներն անհավասար պայմաններում են լինելու պետպատվեր ստանալու հարցում»․ Արսեն Թորոսյան

 

 Նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, խոսելով բուժհաստատություններին տրամադրվող պետպատվերիների մասին նշեց, որ Պետպատվերի պայմանագրերը կնքվում են բուժհաստատությունների հետ տարվա սկզբում տարբեր սկզբունքների հիման վրա. հիմնական սկզբունքը, որ գործել է, դա  նախորդ տարվա գումարների վրա հիմնվելն է, բայց  այդ տրամաբանությունը փոխվելու է:

Թորոսյանի խոսքով, իրենք որոշ ծառայությունների գծով գումարների չափը կապելու են նմանատիպ ծառայությունների գծով վճարովի ծառայությունների հետ. «Վճարովի ծառայությունների թիվը ուղղակիորեն ցուցիչ է այս կամ այն բժշկական կենտրոնի արդյունավետության եւ որակի: Չի ստացվելու այնպես, որ հիվանդանոցներն անհավասար պայմաններում են լինելու պետպատվեր ստանալու հարցում: Հնարավոր է, պայմանագրերը կնքվեն ոչ թե մեկ տարով, այլ ավելի կարճատեւ եւ հետո վերանայվեն»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ նաեւ կիրառվելու է սպասարկվող բնակչության թվի սկզբունքը. «Դա մասնավորապես վերաբերվելու է մարզային հիվանդանոցներին, որտեղ մեկ հիվանդանոց է, մրցակցություն չկա»,-ասաց նա հավելելով, որ առողջապահական ոլորտում ֆինանսական մեխանիզմը կփոխվի եւ պետությունը նախապես չի տա որեւէ գումար որեւէ բուժհաստատության, երբ կներդրվի ապահովագրական համակարգը:

 

Լրահոս

Դիտել ավելին