Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ուժեղացված լաբորատոր վերահսկողություն է սահմանել Հայաստանից արտահանվող ձկնամթերքի նկատմամբ

07 Նոյեմբեր, 2018 12:36
ՌԴ-ն ուժեղացված լաբորատոր վերահսկողություն է սահմանել Հայաստանից արտահանվող ձկնամթերքի նկատմամբ

Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանից ու Ղազախստանից ներկրվող որոշ սննդամթերքներ ենթարկվելու են ուժեղացված լաբորատոր վերահսկողության։

Նշվում է, որ հայտնաբերվել են ՌԴ և ԵԱՏՄ իրավական նորմերի խախտումներ։ Վերահսկողությունը մեկնարկում է նոյեմբերի 7-ից, նման սահմանափակումը պետական այս կառույցում անհրաժեշտություն են համարում։

 Նման վերահսկողություն մասնավորապես իրականացվելու է հայաստանյան «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության արտադրած ձկնամթերքը, քանի որ դրանում հայտնաբերվել են արգելված ու վնասակար նյութերի մնացորդներ։

Հաջորդը «Ֆիշարթ»-ի արտադրած ասետրինայի ձկնկիթն է, որում խմորիչներ են գտել։ Ուժեղացված լաբորատոր վերահսկողության կենթարկվի նաև «Խայծ Իշխան»-ի ձկնկիթը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին