Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել. Նրան հասցրել են հիվանդանոց

07 Նոյեմբեր, 2018 12:12
«Վանաձոր» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել. Նրան հասցրել են հիվանդանոց

Լոռու մարզում, նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում իր խցում դեռեւսն անհայտ առարկայով կատարել է ինքնավնասում, իսկ 11։30-ի սահմաններում սավանով փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա ինքնասպանությունը կանխվել է բանտի անվտանգության աշխատակիցների եւ օրվա պատասխանատու հերթապահի կողմից։

Գ. Մանուչարյանը կալանքի տակ է այս տարվա մայիսի 18-ից, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի եւ 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նա պատճառաբանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ հարուցված քրեական գործի հետ ունի անհամաձայնություն։ Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին