Կարևոր իրադարձություններ

Հայաստանում համաներման շրջանակում յոթ իրանցի է ազատ արձակվել

07 Նոյեմբեր, 2018 12:07
Հայաստանում համաներման շրջանակում յոթ իրանցի է ազատ արձակվել

  IRNA  իրանական լրատվական գործակալությունը հայտնում  է, որ Հայաստանում հայտարարած համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի:

Երևանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը նպատակ ունի առաջ մղել Իրան-Հայաստան բարեկամական կապերը:

Բացի այդ, դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները

 

Լրահոս

Դիտել ավելին