Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից․ «Ժամանակ»

07 Նոյեմբեր, 2018 08:41
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից: Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը և վերջնական որոշում է կայացվելու: Քանի որ ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չի կայացվել հօգուտ մասնակցության, ուստիև համաժողով հրավիրելու իմաստն էլ է կորել:

Ի դեպ, այն ՀՀԿ-ականները, ովքեր մինչև վերջերս համառորեն պնդում էին, որ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին ԸՕ փոփոխությունների տապալումից հետո, դարձել են չմասնակցության կողմնակիցներ: Նրանք հիմա են հասկացել, որ իրենք չեն կարող մասնակցել ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին: Խայտառակությունից միակ փրկությունը չմասնակցությունն է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին