Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Սյունիքի մարզում

06 Նոյեմբեր, 2018 23:02
Ավտովթար  Սյունիքի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ժամը 11:15–ի սահմաններում Ագարակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Մանվել Վարդանյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 35 CT 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 382-րդ կ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ կողնակ և բախվել էլեկտրասյանը:Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Մ. Վարդանյանն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 54-ամյա Մարետա Օհանջանյանը, 56-ամյա Արուս Մարգարյանը, 52-ամյա Վարդուշ Մկրտչյանը և 45-ամյա Շուշաննա Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածքային բժշկական կենտրոն:Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բացի վարորդից բոլոր վիրավոր ուղևորները աշխատում են Մեղրու տարածքային բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույրեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին