Կարևոր իրադարձություններ

Մնացական Բիչախչյանն հայտարարություն է տարածել

06 Նոյեմբեր, 2018 22:37
Մնացական Բիչախչյանն  հայտարարություն է տարածել

ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների՝ առաջիկա ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

«Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:
Հիշեցնում ենք, որ ազատազրման ձեւով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից եւ անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում», - ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին