Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը ոչ կանդամագրվի ՔՊ-ին, ոչ էլ կմասնակցի քարոզարշավին

06 Նոյեմբեր, 2018 21:24
Դավիթ Տոնոյանը ոչ կանդամագրվի ՔՊ-ին, ոչ էլ կմասնակցի քարոզարշավին

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ոչ կանդամագրվի ՔՊ-ին, ոչ էլ կմասնակցի քարոզարշավին: Այս մասին նա հայտնել է լրագրողներին:

«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս պետք է լինեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարի` որևիցե կուսակցության մեջ ներգրավվելը այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Տոնոյանը:

Նա հայտնեց, որ չի առաջադրվի ՔՊ ռեյտինգային ցուցակով.

«ՔՊ քարոզարշավին էլ չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ զինված ուժերի դուրս լինելը քաղաքականությունից»,- ասել է Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին