Կարևոր իրադարձություններ

«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկ Ծառուկյանի ՀՀ-ում կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ

06 Նոյեմբեր, 2018 20:40
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկ Ծառուկյանի ՀՀ-ում կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը իր ֆբ-յան էջում գրառում է կատարել.

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը ծանոթացել է ներդրումային խոշոր ծրագրերին, որոնցից մեկում՝ Կեմպինսկի հյուրանոցում, շեյխի ընտանիքը ևս ունի մասնաբաժին: Ալ Սաբահը հայտարարել է, որ հիմնվելով Գագիկ Ծառուկյանի հետ երկարամյա ընկերության, անձանական և գործնական ամուր կապերի վրա, պատրաստ է կատարել խոշոր ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում:

«Ես մեծ վստահություն ունեմ իմ եղբոր՝ Գագիկի հանդեպ, նա միշտ հավատարիմ է իր տված խոսքին, մեր թագավորական ընտանիքը մեծ հավատ է տածում նրա կառավարական ունակությունների, առաջնորդի նրա ջիղի նկատմամբ: Հաշվի առնելով այդ ամենը՝ պատրաստ ենք այստեղ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է» ,-ասել է շեյխ Ալ Սաբահը:

 

Լրահոս

Դիտել ավելին