Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանում է Հայաստանի հետ ուղիղ հեռախոսակապի մասին տեղեկությունը

06 Նոյեմբեր, 2018 20:24
Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանում է Հայաստանի հետ ուղիղ հեռախոսակապի մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից  հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հեռախոսակապ է գործում:

Haqqin.az-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կապը նախարարությունների միջև չէ:

Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ընտրվել է պատասխանատու անձ, որը պետք է կապ հաստատի Հայաստանի հետ` շփման գծում իրավիճակի հետ կապված, սակայն նա Ադրբեջանի ՊՆ աշխատակիցը չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին